Բջջային կապի օպերատորի գրասենյակ, ատամնաբուժարաններ և խանութներ. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկն է: Ավելի վաղ իրականացրած մշտադիտարկումների ժամանակ ԱԱՏՄ տեսուչները նշված ընկերություններում արձանագրել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները թերի էին լրացվել, նաև բացակայել էին ոտնակով փակվող աղբամանները:
ԱԱՏՄ աշխատակիցները հանրապետությունում նաև շարունակել են ուժեղացված ստուգայցերը: Մայրաքաղաքում, Աշտարակ, Արմավիր, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում դիտարկվել են հյուրանոցներ, ատամնաբուժարաններ, դեղատներ, գեղեցկության սրահներ եւ այլն։
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն
ԱԱՏՄ-ն կասեցրել է Յուքոմի գրասենյակի գործունեությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


