▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի կանանց գաղութից երկու կալանավոր պատը փորելով փորձել են փախուստի դիմել

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ կալանավորներ 20-ամյա Լ. Ջ.-ն և 29-ամյա Մ. Խ.-ն գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը, առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ փորվածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենը քողարկելու նպատակով նրանք օգտագործել են հացի խմոր և ատամի մածուկ: Կալանավորվածները սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գաղութի աշխատակիցները նկատել են այն: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее