Ոստիկանները բացահայտել են 16 մլն դրամի յուրացման դեպք։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տվյալներ են ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի նախկին տնօրենն ապօրինություններ է կատարել։

Պարզվել է, որ նա 2013–2016թթ.–ին տարբեր մարզաձեւերի համար քաղաքացիների տված վարձավճարները չի մուտքագրել հաստատության հաշվեհամարին՝ օգտագործելով դրանք սեփական կարիքների համար։ Արդյունքում յուրացվել է շուրջ 16 մլն դրամ։


