▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանը ճիշտ ժամանակին դուրս է շպրտվելու ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն ոչ թե հուլիսին, այլ` հոկտեմբերին

«Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, Հմայակ Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել է. «Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից»:

Անդրադառնալով իշխանության ներսում որոշակի թևերի պայքարին, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո Հովիկն ու Տիգրանը միասին հարցազրույց տան մամուլին և միահամուռ գովաբանեն Սերժ Սարգսյանին: Չէ, դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը ճիշտ ժամանակին դուրս չի շպրտվելու ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն այդ ճիշտ ժամանակը հոկտեմբերի վերջն է, այլ ոչ թե հուլիսի սկիզբը»:

Մանրամասներն այստեղ, իսկ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее