galatv.am-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, եւ որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի:
-Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք,-ԳԱԼԱ-ին ասել է Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում