▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբխազիայում վթարի հետևանքով մահացել է երկրի վարչապետը

Սեպտեմբերի 8-ի գիշերը ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Այս մասին interfax-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Զանտարիան։

«Վթարը տեղի է ունեցել Մյուսերի ոստիկանական կետի մոտակայքում։ Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոցի ճանապարհին վարչապետը դեռ ողջ է եղել։ Այլ տուժածներ չկան»,- ասել է Զանտարիան:


 

 

 

 

 

 

 

 

Ռուսական gazeta.ru-ն հայտնում է, որ երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը եղել է թմանյութի ազդեցության տակ:

Հայտնի է դարձել, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее