▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադելիա Պետրոսյանը՝ գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն

Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող, գրում է ТАСС-ը։ 

Մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее