«Անկախ նրանից` Ադրբեջանը կգրանցի իմ թեկնածությունը, թե ոչ, մենք արդեն իսկ հաղթել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու է Ադրբեջանը և այժմ եկել է հատուցման ժամանակը: Մենք պետք է վերականգնենք մեր օրինական քաղաքական և տնտեսական իրավունքները մեր հայրենիքում պահանջատիրական դիրքերից: Ադրբեջանահայերի ասամբլեայի իսկական տեղը Ադրբեջանում է, այնպես, որ վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենա»,-նշել է բանախոսը:
Գրիգորի Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում իրեն մրցակից է համարում գորոծող նախագահ Իլհամ Ալիևին, բայց և այնպես ակնկալում է ձայների 60 տոկոսը: