▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կայքերը` Աժ-ում կատարված միջադեպի մասին

Ադրբեջանական կայքերն արդեն անդրադառնում են այսօր Աժ-ում կատարված միջադեպին և վկայակոչելով հայկական կայքերին` մեջ են բերում հիմնականում այս` «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», և, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը  միջազգայնորեն ճանաչված փաստ է» հատվածը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել  դատապարտելի հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее