|
Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Այս մասին գյուղապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով: «Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։ Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը»,- գրել է նա: |
Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել. իրականացվում է սահմանների ճշգրտում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



