▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ուսուցիչները հայերի նկատմամբ ատելություն են սերմանում. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հունիսի 27-ի նիստում երեխաների պաշտպանվածության և անվտանգության վերաբերյալ

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մանրամասն զեկույցի համար այս կարևոր թեմայի վերաբերյալ: Մենք բոլորս սիրում ենք մեր երեխաներին: Փաստացի երեխաներն ազգություն չունեն, բայց ես չեմ կարող տեսնել, թե ինչպես են էժանագին քարոզչության համատեքստում նրանք վերածվում զենքի: Բայց եթե ադրբեջանցի պատվիրակները փորձում են այդպես վարվել, ես ընդամենը մի փաստ կնշեմ՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, առաջին զոհը 9-ամյա Վաղինակ Գրիգորյանն էր: Սա ցույց է տալիս, որ ադրբեջական պետության մշտական քաղաքականությունն է քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները:

Մանկապարտեզները վերածվեցին ամրոցների, պատեր կառուցվեցին, որպեսզի մեր երեխաները պաշտպանվեն ականներից: Պետք է ուշադրություն դարձնենք այս հանգամանքի վրա: Եթե փնտրենք համացանցում, կգտենք տեսանյութ, որտեղ ադրբեջանցի ուսուցիչները հայերի նկատմամբ ատելություն են սերմանում: Եվ ես կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս հարցի վրա և մշտադիտարկել նման երևույթները: Մոնիթորինգային մեխանիզմները մշտապես մերժվում են Ադրբեջանի կողմից հենց այս պատճառով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե խոսում են երեխաների և, մասնավորապես, փախստական երեխաների մասին, ես ցանկանում եմ նշել, որ իմ երկիրը հյուրընկալել է ավելի քան 20000 սիրացի փախստականների, և Հայաստանի կառավարությունն արել է առավելագույնը՝ նրանց ինտեգրացիան հասարակության մեջ ապահովելու համար: Ես ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի համար շատ կարևոր է հյուրընկալել և ապաստան տրամադրել կարիք ունեցողներին, հատկապես՝ երեխաներին: Մենք բոլորս սիրում ենք երեխաներն, լինեն նրանք Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում կամ աշխարհի մեկ այլ կետում: Որպես դրական քայլ՝ մենք պետք է դիտարկենք Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը: Ի վերջո, սա պլատֆորմ է, որտեղ մենք պետք է համագործակցենք, այլ ոչ թե բաժանարար գծեր քաշենք:

Շնորհակալություն:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее