▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցի պատգամավորը խոստովանում է, որ Հայաստանը «միջանցք» տրամադրելու մասին թուղթ չի ստորագրել»

Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այս հարցազրույցում ադրբեջանցի պատգամավորը փաստացի խոստովանում է, որ Հայաստանը «միջանցք» տրամադրելու մասին թուղթ չի ստորագրել, հետո նշում, որ Ադրբեջանի պահանջը «տրամաբանական» է, քանի որ իրենք Ադրբեջանի մի հատվածից անցնում են մյուս հատված։ Լավ, իսկ այդ «տրամաբանությունը» փորձե՞լ են կիրառել Իրանի հանդեպ, չէ՞ որ Իրանով են հասնում Նախիջևան, իհարկե՝ ոչ։ Իրանի տարածքով անցնելիս շատ հստակ վերահսկողություն է սահմանված ու ադրբեջանցիները խելոք անցնում են բոլոր ստուգումներով։ Նման «տրամաբանությունը» իրենք փորձում են կիրառել միայն Հայաստանի նկատմամբ, ինչն իրականում դուրս է որևէ տրամաբանությունից, այլ ուղղակի պատրվակ է մեր տարածքը զավթելու ու նաև հետագայում մեր պետության դեմ ագրեսիվ գործողություններ կազմակերպելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее