Ադրբեջանցի զինծառայողի դին երեկ` սեպտեմբերի 23-ին, դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Երեկ կողմերի դիմումի ու համաձայնության հիման վրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցել է որպես միջնորդ անձի մարմինը դուրս բերելու գործողությանը»,- ասել է Ամատունին։
Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22-ին, դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կողմը երեկ դիմել էր ԿԽՄԿ-ին դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։


