Ադրբեջանցի Փիրուզ Իմինօղլու Օսմանովը մտադիր է թեկնածությունն առաջադրել 2017-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Տեղեկանում ենք ադրբեջանական haqqin.az-ից:
Ադրբեջանցին իր այդ ցանկության մասին գրել է ANS PRESS-ին ուղղված նամակում: Նա նշել է, որ իր այդ որոշումը յուրօրինակ պատասխան է Գրիգորի Այվազյանին, ով ցանկանում է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
Ֆիրուզ Իմինօղլուն նշել է, որ ծնվել է 1981թ-ին Հայաստանի Կալինինոյի շրջանում, իսկ 1988-ի իրադարձություններից հետո հաստատվել է Բաքվում` որպես փախստական: Նա մինչ օրս ՀՀ քաղաքացիություն ունի: Նամակում նշված է, որ Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժավել սեփական կամքով և հիմա իր այս որոշմամբ ցանկանում է պատասխանել Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնկացելու հայտարարությանը: