ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին կրկին փայլել է իր յուրօրինակ հայտարարություններով: Վերջերս հերթական ելույթի ժամանակ քաղաքական գործիչն անդրադարձել է ադրբեջանիցներին՝ նշելով, որ ադրբեջանցիներ թարգմանաբար նշանակում է «կասպիյցիներ»: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az կայքը:
«Ազեր նշանակում է Խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն լեզվով՝ կասպիյցիներ: Ի՞նչ, հիմա դա ազգությո՞ւն է: Նրանք ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են այտեղ, ինչպես, օրինակ, պովոլժցիները, վոլոգդոցիները և այլն...»,- ասել է նա: Ի դեպ՝ Ժիրինովսկին ավելի վաղ խոսել էր նաև Ուկրաինայի և ուկրաինացիների մասին՝ նշելով, որ այդպիսի պետություն գոյություն չունի: Նրանք պարզապես ծայրամասում ապրող մարդիկ են: