▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կրակե՞լ են Սեյրան Օհանյանի ուղղաթիռի վրա

 Ըստ մամուլում տեղ գտած լուրերի` երեկ ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա:

Լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով ASEKOSE.am-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը` ասելով, որ որևէ ապացույց չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

 Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարը գնացել էր զորամաս`  մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее