ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի յոթ հսկայանական սրահներում մարտի 18-ից 22-ը կայացած «Ճանապարհորդություն և զբոսաշրջություն» ցուցահանդեսին, որին մասնակցել են նաև հայաստանյան մի քանի տուրիստական գործակալություններ, ներկայացվել է տարբեր երկրների խոհանոցը, երգն ու պարը,հուշանվերները ու տուրիստական փաթեթներ:
Ադրբեջանական տաղավարն այս անգամ խորամանկ քայլի է դիմել. եթե նախկինում ադրբեջանցիները ակցիաներ էին անցկացնում Հայաստանի և Արցախի տաղավարների մոտ, ապա այս դեպքում` նրանք իրենց սև գործը փորձել են անել լուռ` ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելով գրքույկքներ Շուշիի, Ստեփանակերտի ու Ղարաբաղի մասին, ու նույնիսկ առաջարկելով ճամփորդություն դեպի Շուշի և Ստեփանակերտ:
Asekose.am-ի մոսկովյան թղթակից Արմինե Ավետիսյանը, ցուցահանդեսի նախավերջին օրը, զրույցի է բռնվել ադրբեջանական տաղավարի ներկայացուցիչների հետ` սկզբում չներկայանալով ու հետաքրքրվելով դեպի Շուշի ու Ստեփանակերտ հնարավոր ճամփորդություններով: Ադրբեջանցիները մեր թղթակցին առաջարկել են թողնել այցեքարտ, որպեսզի կապ հաստատեն ու ներկայացնեն փաթեթն, իսկ տեղում նվիրել Արցախի մասին Ադրբեջանում տպագրված գրքույկները:
Asekose.am-ի թղթակիցը ներկայացրել է հայկական եռագույնով ու ազգանունով իր այցեքարտն ու առաջարկել է շտապ վերացնել Արցախի մասին գրքույկներն ադրբեջանական տաղավարից, իսկ ցուցահանդեսի կազմակերպիչներին բողոքել է, որ տուրիստական գործակալությունները սխալ ու ապակողմնորոշ ինֆորմացիա են մատուցում այցելուներին:
Հատկանշական է, որ վերջին օրն ադրբեջանական տաղավարից արդեն բացակայում էին վիճահարույց գրքույկները: