▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ռուսներին փաստաթուղթ են ցույց տվել, որ Հին Թաղերը հանձնված է իրենց․ Ղևոնդ Ավետումյան

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին Թաղերը վերջնականապես անցնում է Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացնում է համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանը: Նա ասում է` ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ:
     Իսկ ի՞նչ փաստաթուղթ: Ասեմ. երևի ամոթալի պայմանագրի այն գաղտնի հավելվածի մի մասն է:
     Այ, այս պայմանագիրը այսքան պարզունակ չէ, համոզված եմ` ունի հավելված, որը գաղտնի է պահվում։ Դրա մասին բարձրաձայնում են մեր պատմաբանները, բայց լսող չկա: Թե ինչ է գրված նրա մեջ և ինչ տարածքներ են հանձնվելու դրանով, միայն կարող ենք կռահել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее