▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում

Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես և սպասելի էր, այս գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քաղաքական-տեղեկատվական նախապատրաստում արեց` իր առաջխաղացումը փորձելով ընկալելի դարձնել միջազգային խաղացողների համար:

Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու, սակայն դրանք ժամանակին չվերլուծվեցին, խոցելի ուղղությունները չֆիքսվեցին, ըստ այդմ` անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չարվեցին:

Ադրբեջանն Արցախի շուրջ օղակը սեղմելու օպերացիայի շրջանակներում, շարունակում է վերահսկողությունն Արցախի կրիտիկական օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ` աստիճանաբար փակելով սնուցման ուղիները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее