▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների մոտ կրկին հիստերիա է. "Мир" любит только Армению?

Ադրբեջանցիները «Միր» հեռուստաընկերությանը կրկին մեղադրել են հայկական քարոզչություն իրականացնելու մեջ:

Նրանց  վրդովեցրել է ապրիլ 24-ին` հայոց ցեղասպանության հիշատակի օրը  Երևանում տեղի ունեցած սգո արարողությունների մասին «Միր» հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութերը, որոնք պատրաստել էին «Միր»-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները:

Բաքվում մի քանի օր առաջ էլ հիստերիա էր բարձրացել ՀՀ  Նախագահի երդմնակալության արարողությունը` «Միր»-ով հեռարձակելու առիթով: 

echo.az  կայքը տպագրել է իր ընթեցողներից մեկի` թոշակառուհի կնոջ  բաց նամակը, որն, իբր թե, արտացոլում է ադրբեջանական հասարակության տեսակետն այդ առիթով. ուշագրավ է բաց նամակի վերնագիրը` "Мир" любит только Армению?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее