▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների նպատակը մեկն էր` ոչնչացնել Արցախը. Դավիթ Բաբայան

 

«Սահմանին այսօր  այնպիսի իրավիճակ է, ինչպիսին ամեն օր, արտառոց ոչինչ չկա: Սա մեր առօրյան է: Մի օր մի քիչ շատ են խախտում հրադադարը, մի օր` մի քիչ քիչ: Տարօրինակ բան չկա, տարօրինակ կլիներ այն, որ ընդհանրապես չխախտեր հրադադարը: Սա մեր սահմանին տիրող սովորական իրավիճակն է»,-Asekose.am-ին ասաց ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այսօր հակառակորդի կողմից հրադադարի խախտմանն ու  Թալիշ և Յարըմջա հայկական հենակետերի ինտենսիվ արկակոծմանը:

Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանն իր այս քայլով փորձում է փարատել իր վիրավորված արժանապատվությունը:

«1994  թվականից Ադրբեջանը տարիներ շարունակ  ամեն օր պատրաստվում էր ռեվանշի, ապրիլին հարձակում գործեց: Նպատակը մեկն էր`ոչնչացնել Արցախը: Մեր հերոս տղաների և մեր ժողովրդի միասնականության շնորհիվ նրանց չհաջողվեց իրականացնել նպատակը: Ադրբեջանը կրեց մեծ կորուստներ`մարդկային, նյութական: Սա մեծ հարված էր իրենց հասարակությանն ու զինված ուժերի արժանապատվությանը: Հիմա փորձում են փարատել իրենց վիրավորված արժանապատվությունը: Հատկապես երբ տեսան Երևանում կայացած զորահանդեսը, նրանց ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչպես կարող է ավարտվել իրենց հերթական արկածախնդրությունը: Ալիևը հասկացավ, որ Բաքվում նստած չի կարող հետևել պատերազմին որպես  համակարգչային խաղ»:

Դավիթ Բաբայանը զրույցում նաև նշեց, որ այս պահին, բարեբախտաբար, մենք չունենք վիրավոր զինվորներ: 

Հիշեցնենք, որ այսօր մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

Հեղինակ` Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее