▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիներին արգելելու ենք հողեր և տներ գնել Հայաստանում»․ Սամվել Կարապետյան

«Ինձ թվում է՝ իրենց շեֆը բարկացել է։ Քանի որ վերջին ժամանակներում փոքրիկ խմբակի ճտերը փորձեցին հրաժարվել այդ մտքից, հայտարարություններ անել, թե այդպիսի բան չկա, դրա համար իրենց շեֆը բարկացել է և իր խորհրդականի միջոցով զգուշացրեց՝ ձեններդ կտրեք, դուք չեք որոշում։ Ես անհանգստություն ունեմ, որ եթե շարունակեն հրաժարվել նույնիսկ գործողություններ կլինեն»,- այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը, թե 300 000 ադրբեջանցիներ պահանջում են վերադառնալ «հայրենիք»։

«Մենք, գալով իշխանության, այդ խոսույթը վերացնելու ենք․․․ 300 000 ադրբեջանցիներ արդեն փորձում են ներխուժել Հայաստան՝ հողատարածքներ, տներ առնելով․․․ Մեր երկիրը լուրջ վտանգի տակ է։ Մենք ընդունելու ենք օրենքներ, ադրբեջանցիներին արգելելու ենք հողեր և տներ գնել, նվիրատվությւն ստանալ Հայաստանում»,- ընդգծել է Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее