▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիք սարսափահար փախուստի են դիմում՝ թողնելով իրենց բնակավայրերը

Times.am-ը գրում է, որ  ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։

Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Մարդաթափ է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա֊արցախյան սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Հայկական բանակն անցել է պատասխան գործողությունների՝ ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, այդ թվում նաև մեկ ուղղաթիռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее