Ադրբեջանական կողմը մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա դիպուկահար զենքերից։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցնր մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ», գրել է նա և տեղադրել դիպուկարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։


