▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը արգելեց շահագործել Սոթքի հանքը, հիմա էլ դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը»

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սդրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել, և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:

Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է սկսել, ընդհուպ այն բարձրացրել միջազգային մակարդակ:

Այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է, և նրա համար է պատասխանատվություն կրում, դա բացարձակապես սուտ է:

Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչև տնտեսական և անվտանգային խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее