▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը դավաճանների միջոցով մի քանի խնդիր է լուծում.Ադրբեջանագետ

«Ադրբեջանական հասարակությունը 1994 թվականին լրիվ այլ հոգեբանական իրավիճակում էր, քան այսօր և խոսել ինչ-որ զիջումների մասին՝ կարծում եմ, որ ճիշտ չէ: Բերեմ օրինակ.ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ արտերկրում բնակվող ընդամենը 2-3 բլոգերներ խաղաղության կոչով հանդես եկան ու մեծ քննադատության արժանացան»,-լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի ժամանակ արտահայտված մտքին՝ ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիներին Ադրբեջանի կողմից օգտագործվելուն՝ ադրբեջանագետը նկատեց.

«Ադրբեջանը նրանց միջոցով մի քանի խնդիր է լուծում: Աշխարհին արհեստականորեն ցույց է տալիս, որ հանդուրժող է, երկրորդ՝ ստիպում է, որ մենք մեր մեջ  դավաճանների փնտրենք ու մարդը, եթե կոչով հանդես գա, ասենք դավաճաններից սրա կամ նրա գիծն է շարունակում: Այսինքն, խորացնում է կասկածի մթնոլորտը»:

Իսկ, թե ի՞նչ սպասել այս երկրից 2017 թվականին հարցին՝ բանախոսը այս կերպ պատասխանեց.

«2016 թվականը եկավ փաստելու, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստվես պատերազմի: Ամենավտանգավորը թշնամուն թերագնահատելն է: Իսրայելի վարչապետի հետ օրերս  Ադրբեջանը պայմանավորվեց մեծաքանակ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ, որը պատահական չէ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее