▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հանգիստ չի թողնելու՝ նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք

«Արտաքինից և փաթեթավորմամբ տարբեր թվացող, բայց խորքային իմաստով «Արցախը տվեք, Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի» արմատապես կործանարար թեզն առաջ մղողները պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ արդյո՞ք զանգեզուրյան կոչեցյալ «թուրանական միջանցքն» էլ պետք է տա՞լ, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, այնուհետ՝ պետք է տա՞լ Սյունիքը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, իսկ միգուցե պետք է տա՞լ Երևանի թաղամասերից մի քանիսը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի»․ այս մասին գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է և բազմաբաղադրիչ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, քանզի, կներեք, բայց, ի վերջո, պետք է առերեսվել ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее