Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանին առաջարկել է բանակցություններ անցկացնել պետական սահմանին, հաղորդում է РИА Новости-ն:
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուղիղ բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար: Կարծում ենք՝ երկու կողմերը պետք է միասին որոշում կայացնեն հետագա հարաբերությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: