▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին. #РБК

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր բանակը «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է РБК-ն:

Քիչ առաջ թելեգրամյան իր էջում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր, որ Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել: «Արցախում պատերազմ է»,- այս մասին գրել էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի տարբեր քաղաքներ։
Սա այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները բազմաթիվ զիջումների գնացին իրավիճակը դեէսկալացիայի տանելու համար։
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան օրեր առաջ ասել էր, որ Բաքվին նախազգուշացրել են, որ ռազմական գործողություններն անընդունելի են։ Բայց քանի որ Ալիևը չի տեսնում գործողությունների վտանգ ԱՄՆ֊ի կողմից, հանգիստ արհամարհում է նախազգուշացումները։
8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել...»:

Տեսանյութը՝ համացանցից՝ կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее