▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը Շուշիում կիրառել է «Իսկանդեր» հրթիռներ

Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը Շուշիում կիրառել է «Իսկանդեր» հրթիռներ:

Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Ադրբեջանի ականազերծման ծառայությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների մնացորդներ, որոնց սերիական համարները (9M723) հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրի հրթիռներ են եղել։

«Անգամ ինտերնետի բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ծառայության (ANAMA) ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее