▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ երբեք էսքան ագրեսիվ ու անհարգալից չի խոսել. ի՞նչ հակաքայլ եք առաջարկում». Խաչատրյանը՝ Փաշինյանին

«Անկախության գոյության ողջ ընթացում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետը՝ արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: «Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ես դրանց հրապարակավ արձագաքել եմ: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում, առաջին՝ որ եթե ՀՀ-ը պատրաստ չի ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, ու երկրորդ հարցադրումն այն է՝ ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, (որը 47 կմ է, նկատի է առնվում ՀՀ հարավը, եթե երթուղին այդպես անցնի), տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ: Մենք էս արձագանքին պատասխանում ենք՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է անցումը, նույն պայմաններով ՀՀ-ը է պատարաստ տալ»,- ասաց Փաշինյանը:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ կոռեկտ չէ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ համեմատել Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ. «Դուք ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենը Ադրբեջանը կճանաչի սա, ճանապարհի հարցը կլուծենք և այլն, Ադրբեջանն ասաց՝ ինքը դա չի ընդունում: Ստացվեց՝ ամբողջ բանակցային գործընթացից Ադրբեջանը պոկեց ճանաչումը, փոխարենը ոչինչ չտվեց, ու շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությոը: Երբեք ՀՀ-ի նկատմամբ էսքան ագրեսիվ ու անհարգալից չի խոսել: Ստեղծված իրավիճում ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»,- հարցրեց պատգամավորը: Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում մեր դիրքորոշումներն ու մեր պաշտպանության գործոնը պետք է լինի լեգիտիմությունը՝ միջազգային, իրավական լեգիտիմությունը՝ կապված սահմանի, ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее