▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հնարավոր է սրի իրավիճակը հաջորդ շաբաթ. Թևան Պողոսյան

Մայիսի 20-24–ը Ադրբեջանում տեղի են ունենում այս տարվա մեջ  արդեն երրորդ զորավարժությունները։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թևան Պողոսյանն ասում է.

«Պետք է միշտ հիշել,  որ ունենք թշնամի, որը փորձում է իր որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչել»:

Նրա կարծիքով պետք է միշտ զգոն լինել և  հիշել մայիսի 27-28-ին  նրանք ավելի ագրեսիվանում են փորձում վիճակը ավելի սրել՝ կապված Մուսավաթական Ադրբեջանի  հիմնադրման օրվա հետ։

Լրագրողների հետ հանդիպմանը Թեւան Պողոսյանը անդրադարձավ նաեւ ապրիլյան պատերազմի բացահայտումների համար հանձնախումբ ստեղծելու վարչապետի առաջարկին:   Քաղաքագետի կարծիքով, դա պետք է իրականացնել քննարկումների միջոցով։ Իսկ դրական արդյունք պետք է համարել ոչ թե որևէ մեկին պատժելը, այլ համակարգի բարեփոխումները և քննությունից դասեր քաղելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее