▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը լավ է հասկանում՝ հայերը միավորվում են ու ջախջախում

«Տարիներ ի վեր Ադրբեջանն օգտագործում է սողացնող պատերազմի տակտիկան, քանի որ լավ է հասկանում՝ ամբողջ ճակատով հարձակման անցնելու պարագայում հայերը միավորվում են ու ջախջախում»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների  խնդիրը հայկական գործոնի վերացումն է այս տարածաշրջանից: Իսկ Արցախի խնդիրը իրենց համար առիթ է, որը օգտագործում են և կօգտագործեն:

«Մենք էլ պետք է աշխատենք թուլացնել այդ երկիրը և լավագույն տարբերակը այն տրոհելն է: Կան նախադրյալներ, բայց լուրջ աշխատանք է հարկավոր: Կպահենք հավասարակշռությունը՝ կունենանք խաղաղություն և հաղթանակ, չենք պահի՝ կլինեն կարճատև սրընթաց պատերազմներ: Մեզ թվում է՝ անընդհատ բանակցելով ու ձգձգելով ինչ-որ բանի կհասնենք: Եկե՛ք ընդունենք, որ բանակցային ճանապարհով լուծում չկա: Եկե՛ք, այլընտրանքն մտածենք: Ալիևը ազնիվ տղա է, անընդհատ ասում է, որ հարցը լուծելու է Հայաստանի ոչնչացմամբ»,-ընդգծեց Արա Պապյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее