▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ԼՂ հարցով անհապաղ բանակցություններ սկսելու ակնկալիքներ ունի. Ալիև

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով լուրջ, կառուցողական բանակցություններ սկսելու ակնկալիքներ ունի:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա հայտարարել է՝ ելույթ ունենալով Հանրապետության օրվան նվիրված տոնական ընդունելության ժամանակ:

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կսկսվեն լուրջ, կառուցողական, այսինքն՝ բովանդակային բանակցությունները»,-ասել է Ալիևը:

Ալիևն անդրադարձել է նաև Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպմանը՝ ասելով, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր:

Ընդ որում, նա նկատել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը «բանակցությունների թեմա չի համարվում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее