▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը «պահանջում է» անհապաղ ազատել «իր գյուղերը»

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։

«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։

Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» գյուղերին (Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է», և դրանք «ենթակա են անհապաղ ազատման»։

Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Տիգրանաշեն) ազատման հարցը», – ասվում է մեկնաբանությունում։

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթին, ասել է, որ այն խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ՝ վերջնական կապիտուլյացիա է․ «Մյուս խնդիրը, որ կա ու կախված է ՀՀ-ի գլխին, նոր ագրեսիան է՝ ՀՀ-ի նկատմամբ։ Էս մարդը պատերազմից հետո, ընթացքում, բազմաթիվ տարածքներ հանձնել է պայմանավորված։ Մենք չենք բացառում, որ սրանք շատ արագ փորձելու են Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։ Դրանք պարզապես գյուղեր չեն, դրանք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր են։ Էդ 4 գյուղը հանձնելով՝ թշնամուն բերում, տեղավորում են մեր թիկունքում»,- ասել է Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее