▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը քանի գնում ավելի սանձարձակ է դառնում

«Ադրբեջանը քանի գնում ավելի սանձարձակ է դառնում և նույնիսկ Մինսկի խումբն է այդ առիթը տալիս նրան: Եթե հիշում եք, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ուորլիքը իր գործունեության ամբողջ տարիներին ասում էր, թե ստատուս քվոն անտանելի է, պետք է փոխվի: Իսկ ներկայացված փաստաթղթերում էլ խոսք է գնում այսպես կոչված «գրավյալ տարածքների» վերադարձի մասին: Ադրբեջանը դա որպես հիմք է ընդունում ու փորձում է արդարացնել իր գործողությունները»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքները ենթադրում են, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ.

«Այնտեղ դրված են տարածքային ամբողջականության, ժողովրդի ազատ ինքնորոշման և խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքները: Եվ այն համգամանքը, որ Մինսկի խումբը քառորդ դար զբաղվում է խնդրով, առաջարկում է տեսակետեր, որպեսզի կողմերը տան իրենց համաձայնությունը, խոսում է այն մասին, որ սա Ադրբեջանի ներքին գործը չէ»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությանը՝ Ալեքսանդր Մանասյանը նկատեց.

«Չի բացառվում, որ կլինի կրկնություն, բայց չի լինի այնպես, ինպես եղավ 2016 թվականի ապրիլին: Մեր սահմաններն այլևս նախկինը չեն, զինատեսակները՝ նույնպես»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее