▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը սկսել է զբաղվել արցախյան պատերազմի մասին պատմող հայ-լիտվական ֆիլմով. yerkirmedia.am

Yerkirmedia.am-ի տեսանյութում հաղորդվում է, որ Արցախի ազատամարտի մասին նկարահանված հայ-լիտվական համատեղ արտադրության «Թևանիկ» ֆիլմը կինոսերների դատին կհանձնվի այս տարվա մայիսին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմում Արցախյան պատերազմը ներկայացված է 3 երեխաների ողբերգությամբ: «Թևանիկ» ֆիլմում  նկարահանվել է նաև Սոս Ջանիբեկյանը:

«Թևանիկի» համար երաժշտություն է գրել լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Այս հանգամանքն անարձագանք չի թողել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Նա Լիտվայում իրենց երկրի դեսպանատը և Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը հանձնարարել է զբաղվել եւ ուսումնասիրել ֆիլմում լիտվական ստեղծագործական կոլեկտիվի մանակցության հարցը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее