▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան

«Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Նարինե Կիրակոսյանը։

«Ցավալի, կարելի է ասել ահավոր բան պետք է վավերագրենք․

Ստեփանակերտում 2023 թվականի սեպտեմբերին զոհվածների շիրիմները ադրբեջանցիները քանդել են, իսկ դիակներով պարկերը հանել այնտեղից։

Ըստ զոհվածների հարազատների, դիակները հայկական կողմին առաջարկել են 4 Տավուշի գյուղերը զիջելու փոխարեն։

Այսիքն նիկոլ փաշինյանը Տավուշի գյուղերը տալի՞ս է, ոչ թե սահմանազատման համար, այլ իբրև թե զոհվածների դիակները Հայաաստան բերելու։

Ըստ գուգլի թարմացված քարտեզների ադրբեջանցիները արդեն վերացրել են, ոչ միայն Արցախի ԱԺ-ի, պետհամալսարանի և այլ մի քանի շենք, այլ նաև Ստեփանակերտի հերոսների պանթեոնն են հավասարեցնում հողին։

Հ․Գ․ Այս առևտուրը, կամ սրա մասին լուրեր տարածելը, չի բացառվում, որ արվում է արցախցիների ձայնը լռեցնելու նպատակով, որ դուրս չգան իշխանությունների դեմ պայքարի»,– գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее