▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են բերման ենթարկում Արեգնազ Մանուկյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը գրում է․ «Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են»։

Հիշեցնենք՝ իրավապահները հունիսին ևս նրա բնակարանում էին, խուզարկություն էին իրականացնում, հրավիրել էին քննչական բաժին։

***

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

***

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее