▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 10 հայեր տեղափոխվել են ՀՀ». Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

***

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»:

Հավելենք նաև, որ Արսեն Թորոսյանի գրառման առիթով՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։
Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։
Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ՝ այլ, որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։
Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։
Ոչ թե հողը, այլ մանկությունը։
Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։
Ղարաբաղը Ադրբեջան չէ։
Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել,
Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее