Իրանում տեղի ունեցող ֆուտզալի սիրողական աշխարհի առաջնության շրջանակներում կայանալիք 5-6 տեղերի պայքարի համար հանդիպումը չի կայացել: Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է հանդիպել Հայաստանի ընտրանու հետ:
«Մենք նախապես տեղեկացրել էին մրցաշարի կազմակերպիչներին, որ պատրաստ ենք խաղին և անհամբերությամբ սպասում էինք այդ դիմակայությանը, մինչև մեզ չասացին, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել այդ խաղին ինչ-որ պատճառներով»,- Արթուր Նահապետյանը խոսքերն է մեջբերում «Բիզնես-լիգայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս առաջնության ընթացքում մեր ներկայացուցիչները մեկ ոչ-ոքի են անցկացրել Իրանի հավաքականի հետ (4-4), ջախջախել են թուրքական թիմին (10-2), զիջել են հունգարական թիմին (1:4) և կամային հաղթանակ է տարել ճապոնական թիմի հետ խաղում (3:2):