Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականն արտաքսվել է Ճապոնիայից, որտեղ անցկացնում էր մարզումային հավաք. news.am-ն է գրում այս մասին` հղում անելով oxu.az-ին:
Նշվում է, որ պատճառը եղել է թիմի երկու մարզիկների՝ Մեհման Սադիխովի եւ Գուրբան Գուրբանովի վարքը առեւտրային կենտրոնում։ Նրանք որոշել են հագուստ գնել, թեեւ գումար չեն ունեցել։ Խանութի մենեջերը ոստիկանություն է կանչել։ Մարզիկներն արդարացել են, թե դոլար են ունեցել, եւ չեն կարողացել փոխանակել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում