▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի օլիմպիական հավաքականի կազմը` իտալացի, ավստրիացի և ռուսներ

Օլիմպիական Ադրբեջան

Եթե Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում մենք քննարկում ենք Հայաստանը ներկայացնող հայ մարզիկների մարզական ցուցանիշները և անհանգստություն հայտնում, առ այն, որ լեռնային երկրում և տևական ձյունածածկ պայմաններում ձմեռային մարզաձևերը կարող էին առավել զարգացած լինել, քան հաջողությունների ներկա մակարդակն է, ապա սկզբունքորեն այլ պատկեր գոյություն ունի հարևան Ադրբեջանում:

Երեկ պատահաբար ինտերնետում աչքս ընկավ Ադրբեջանի ներկայացվածությանը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Այսպես, 2014 թվականի օլիմպիադայում Ադրբեջանը ներկայացնող «ադրբեջանցիներն» են Իտալիայում ծնված լեռնադահուկորդ Գայա Բասսանի Անտիվարին, Ավստրիայում ծնված լեռնադահուկորդ Պատրիկ Բրանչները, գեղասահորդներ Ռուսաստանում ծնված Ալեքսեյ Սիտնիկովը և Ջուլիա Զլոբինան:

Փաստորեն օլիմպիադա գործուղված չորս ադրբեջանցիներից մեկն իտալացի է, մեկը` ավստրիացի, երկուսը` ռուս: Փաստորեն Ադրբեջանում սպորտային հաջողություններ ունենալու լավագույն պայմաններ ստեղծված են հատկապես ազգային փոքրամասնությունների համար: Մարդիկ իրենց դարձնում են ծաղրի առարկա և ակնկալում են, որ մենք իրենց լուրջ վերաբերվենք:

Ի դեպ, Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է:

Էդգար Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее