Օրերս Ռուսաստանում սպանություն կատարած ադրբեջանցի Զեյնալովի իրավունքների պաշտպանությամբ հանդես եկան Բաքվում: Մասնավորապես, Ալիևի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարեց, որ իրենց քաղաքացու նկատմամբ ռուս իրավապահները չեն դրսևորում հարգանք, խախտվում են նրա իրավունքները և անմեղության կանխավարկածը բացարձակապես հաշվի չի առնվում: Սա դեռ բավարար չէ, ԱԳՆ-ն նույնպես հանդես եկավ նմանօրինակ հայտարարությամբ, որով Բաքուն, փաստորեն, փորձեց ցույց տալ, որ սեփական երկրի քաղաքացու նկատմամբ ունի հոգատար վերաբերմունք և նրա անվտանգության երաշխավորն է: Ակամայից հիշեցի Հրաչյա Հարությունյանի դեպքը, ում նկատմամբ վերաբերմունքը որևէ աղերս չունի ադրբեջանցի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի հետ. Հրաչյային ուղղակի փորձեցին նվաստացնել: Բայց պաշտոնական Երևանից որևէ արձագանք որևէ կերպ չեղավ: Ի վերջո, Ադրբեջանը Թւրքիա չէ, բայց չկա որևէ դեպք, երբ ինչ-որ ձևով այդ երկրի շահերին ու իդեալներին հարվածող որևէ գործունեություն մնա անարձագանք: Ցավոք, նույնը Հայաստանի մասին ասել չենք կարող:
Ֆեյսբուք