▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանից և Թուրքիայից կարտոֆիլ են ներմուծել Հայաստան, ու բոլոր Սիթիներում, խոշոր խանութներում այդ կարտոֆիլն է վաճառվում»

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ բանջարեղենավաճառների՝ Ադրբեջանից և Թուրքիայից ֆուռերով կարտոֆիլ են ներմուծել Հայաստան, ու բոլոր Սիթիներում, խոշոր խանութներում այդ կարտոֆիլն է վաճառվում։

ՀՀ կառավարություն, իմացած լինեք, որ բոլոր բանջարեղենների խանութներում կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է՝ 40-50 դրամով, հասնելով 320-330 դրամի:

Մինչդեռ, ենթադրյալ ադրբեջանաթուրքական կարտոֆիլը խոշորներին մատակարարվում է գրեթե դեմպինգային գներով, վաճառակետերում իրացվելով 275-280 դրամով: Ըստ որում, «վերևներից» բանջարեղենավաճառներին ասվել է, որ իրենք էլ թուրքականը վերցնեն:

Եղել են հրաժարվողներ, ու ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլև՝ թշնամական երկրների կարտոֆիլի ցածր որակը նկատի ունենալով:

Վաճառողներն ասում են, որ տեղականը թանկացել է, որովհետև երկիր է ներմուծվել ավելի էժան ադրբեջանական ու թուրքական կարտոֆիլ։ Այսինքն, տեղականի պահանջարկը մեծացել է, իսկ տարվա այս եղանակին, հասկանալի է, այդքան պահեստավորված կարտոֆիլ չկա, որ առաջարկեն, բնականաբար, գինը բարձրացել է:

Վահագն Խաչատրյանը մի ժամանակ գնացել էր Սյունիքի օկուպացված տարածքներին մոտ Ծավում գլուխ էր գովում, թե՝ հեսա մեր կարտոֆիլը արաբական շուկան կողողի։

Դեռ որ՝ մեր կարտոլը քչություն է անում անգամ մեր շուկայի համար։ Դուք էլ թշնամու կանաչած, թույնով կարտոֆիլն եք սաղացնո՞ւմ մեզ վրա։ Դրա համա՞ր էիր նաև շնորհակալություն հայտնում, ԽաչատՈւրյան»։

Հավելենք, որ ավելի ուշ՝ Նարինե Կիրակոսյանը Euromedia24-ի հետ զրույցում նշել է, որ այդ ադրբեջանաթուրքական կարտոֆիլն ի դեպ կանաչ է, այսինքն՝ պարունակում է սոկա, որը կարող է լինել թունավոր։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее