|
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»։ «Ակնհայտ է, որ կան արտաքին քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ, և այդ ուժերի շարքում Ադրբեջանն է։ Ի՞նչ է կատարվում այս օրերին․ ադրբեջանական բենզինի ներմուծումով Ալիևը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու շրջանակներում ցուցաբերում է օգնություն և աջակցություն, և էժան բենզինի տեսքով ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բաժանում է ընտրակաշառք։ Այս հանգամանքով և առաջիկայում այլ բոնուսներով Ալիևը փորձելու է օգնել Փաշինյանին, նրան տալ հնարավորություն, որպեսզի այս ամենը ներկայացնի իբրև խաղաղության հաստատում, կոմունիկացիաների, ենթակառուցվածքների ապաշրջափակում, կարողանա խաբել ՀՀ քաղաքացիներին, կարողանա վերարտադրվել և կատարել Ադրբեջանի պահանջները․․․»,- ֆեյբուքյան ուղիղ եթերում նշել է Սաղաթելյանը։ |
«Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»․ Իշխան Սաղաթելյան
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


