Ղրիմը և ԼՂ համեմատող, նույն պարամետրերի մեջ դնող ընկերներ, «փորձագետներ» ջան,
1. Մոսկվան պաշտպանում է ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ «Ռուսական աշխարհի» դոմինանտության իրավունքը: Նորից ընթերցեք Պուտինի խոսքերը, թե չէ վեր եք ածվել Պուտինի անհաջող մամուլի խոնակի:
2. Ղրիմն ու ԼՂ-ը դնելով նույն հարթության և պարամետրերի մեջ, պատրաստ եղեք նույնատիպ վերաբերմունք լսել միջազգային հանրության կողմից՝ «Չենք ճանաչում Ղրիմը և ձեր ասած՝ նրա հետ նույնական ԼՂ-ը»: Եթե ձեր ցանկությունտ սա, ապա բան չունեմ ասելու:
3. Խելոք մարդը փորձում է ԼՂ-ի համար զուգահեռներ փնտրել լուծվող խնդիրների /օրինակ, Կոսովո/, այլ ոչ թե փակուղի մտնող խնդիրների /Իսկ Ղրիմը այդպիսին է/ հետ:
4. Հաշվի առեք, որ Ադրբեջանին ամենաշահեկանն է Ղրիմի ու ԼՂ նույնությունը, որպեսզի Ուկրաինան դառնա իր «օրին ու բախտին»: Հետեւաբար, ոչ թե Մայդանն էր Ուկրաինային հրում դեպի Թուրքիայի ու Ադրբեջանի գիրկը, այլեւ Ղրիմի ու ԼՂ նույնությունները անողները եւ այն իրականացնողները /Կրեմլը/: Տարօրինակ չէ, որ այդ առումով Ադրբեջանում էլ ահագին համախոհներ կան...
Մնացածը ինքներդ որոշեք: