▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն իր դիվերսանտներին արցախյան պատերազմից պատանդ մնացած հայերի հետ է ուզում փոխանակել

«Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո Սաֆարովի հերոսացումը, իսկ հիմա 2 դիվերսանտների վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները ցույց են տալիս, որ հայատյացությունը հետևողականորեն իրագործվող քաղաքականություն է: Ադրբեջանի իշխանությունները վերջերս 2 դիվերսանտների ընտանիքներին տներ են նվիրել, ավելին, հայտարարել են, որ նրանց պատրաստ են փոխանակել արցախյան պատերազմից պատանդ մնացած հայերի հետ: Սա հնչել է նրանց փոխվարչապետ Հասանովի կողմից, ով փախստականների հիմնախնդիրներով է զբաղվում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ պետք է այդ հայտարարության հետքերով գնալ՝ պարզելու, թե որքանով է այն հիմնավոր:

Անդրադառնալով Հունգարիայում 12 տարի առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ոճրագործ Սաֆարովի հերոսացմանը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց.

«Իրավական կողմում ամեն ինչ հետևողական է: Ադրբեջանի իշխանությունները ստիպված են պատասխանն տալ, թե ինչու հերոսացրին ոճրագործին»:

Անի Կարապետյան

Մանրամասնեը՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее