▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։

Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։

Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճն Ադրբեջանի պատմական հողերն են։

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։

Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее