▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար. Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողի վիրավորվելու մասին

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ զինծառայողը մարտական դիրքում  իրականացնում էր հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Հավելենք, որ ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հորդորում եմ չճշտված տեղեկություններ չգրել այդ ամենը ուղղակի քմահաճույքս չէ: Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում: Նախ «մերսի», որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար: Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը, վիճակը սխալ եք տալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее